Կազանի «Ռուբին»-ի պաշտպան Սալոմոն Կվերկվելիան Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի Մոսկվայի «Սպարտակ»-ի դեմ հանդիպումից հետո մրցակցի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին անվանել է շատ ուժեղ հարձակվող:
Այսօր` ապրիլի 20-ին կայացած մրցավեճի 56-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի խաղացողը հաշվի մեջ առաջ է մղել մոսկովյան ակումբին, սակայն կազանցիները կարողացել են ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև` հաղթանակ տոնել:
«Յուրա Մովսիսյանը շատ ուժեղ հարձակվող է: Նավասն ինձ օգնում էր նրա դեմ պայքարում: Կարծում եմ` մենք նրա դեմ նորմալ խաղացինք»,- Կվերկվելիայի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները:









































