Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ատլետիկո» – «Չելսի» կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը վստահվվել է շվեդական մրցավարական անձնակազմին: Գլխավոր մրցավարի պարտականությունները կկատարի Յունաս Էրիկսոնը:
Հանդիպման եզրային մրցավարներն են Մաթիաս Կլասենիուսը և Դենիել Ուորնմարկը, իսկ դարպասների ետևում կաշխատեն Ստեֆան Յոհանեսոնը և Մարկուս Ստրոմբերգսոնը:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո» – «Չելսի» կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:





































