Սլավյանսկի «ժողովրդական աշխարհազորայինների» առաջնորդ Վյաչեսլավ Պոնոմարյովը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում խաղաղապահներ մտցնելու խնդրանքով: Այս մասին է հաղորդում է Ria Novosti-ն:
Սլավյանսկում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ ելույթ ունենալով արտակարգ մամլո ասուլիսին՝ Պոնոմարյովը խնդրել է խաղաղապահ ուժեր մտցնել Ուկրաինայի ազգային գվարդիայից և «Աջ սեկտորից» պաշտպանվելու համար:
«Նրանք մեզ հետ չեն խոսում, այլ ուղղակի սպանում են»,-հայտարարել է Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետը»՝ ավելացնելով, որ ներկա պահին քաղաքը պաշարված է «Աջ սեկտորի» խմբավորումների կողմից:
Ավելի վաղ Պոնոմարյովը տեղեկացրել էր, որ Սլավյանսկում պարետային ժամ կմտցվի:
Ապրիլի 20-ի գիշերը Սլավյանսկում անհայտ մարդկանց կողմից տեղի է ունեցել հարձակում. զոհեր կան ինչպես հարձակվողների, այնպես էլ խաղաղ բնակիչների կողմից: Հարձակվողների մեքենաներում հայտնաբերվել են «Աջ սեկտորի» խորհրդանիշը և գիշերային տեսանելիություն ապահովող ամերիկյան արտադրության սարքավորումներ:










































