Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշեց, որ ընդդիմադիր գործընկերների պահվածքը իրեն հիշեցնում է ռուսական ասացվածքը. «Երբ իրենք հրահրում են, հեգնում են, փորձում են վիրավորական բառեր օգտագործել, երբ իրենք թեմայից շեղվելով ելույթ են ունենում, որից հետո տեղի են ունենում մեծամասնության կողմից ակնկալվող քայլերը, սկսվում է այդ ասացվածքի տրամաբանությունը՝ եկեք թեմայից չշեղվենք, եկեք իրար դասեր չտանք»:
Նրա խոսքով՝ եթե իրենք չարձագանքեն, կստացվի, որ հասարակությունը տեղյակ չի լինի մյուս կարծիքի մասին. «Մեզ ուղղված որևէ մեղադրանք անարձագանք չի մնալու, մենք պետք է պատասխանենք՝ հասարակությանը իրազեկելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: