Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է ստեղծել սեփական բաշխման համակարգը՝ համաշխարհային www-ի փոխարեն ttt: Նոր համակարգի անցման նախապատրաստությունն արդեն սկսվել է:
Որոշումը կայացվել է հեռախոսազրույցների գաղտնալսումների և համացանցային լրտեսության հետ կապված սկանդալից, ինչպես նաև Twitter և Youtube սոցիալական ցանցերի հետ ունեցած խնդիրներից հետո՝ հաղորդում է ТРТ հեռուստաալիքը:
ԵՄ անդամ շատ երկրներ, մասնավորապես Գերմանիան և Ֆրանսիան վաղուց են աշխատում այլընտրանքային համակարգի ստեղծման ուղղությամբ:









































