Monday, 20 07 2026
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է

Մնացականյան-Մամեդյարով հանդիպում. Մոսկվան վախենում է երրորդից

Բրատիսլավայում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում: Այդ հանդիպումից առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելել էր Բաքու, որտեղ արել է արցախյան հարցին վերաբերող մի շարք հայտարարություններ: Խոշոր հաշվով, այդ հայտարարություններում չկան էական նորություններ, թեև Լավրովը խոսել է Լեռնային Ղարաբաղի «համայնքների» միջև երկխոսությունը վերականգնելու մասին: Մեծ հաշվով, սակայն, հարկ է արձանագրել, որ հայկական կողմի համար այդ հայտարարությունները ամենևին առիթ կամ պատճառ չեն խուճապի մատնվելու, որովհետև գործնականում ակնառու է մի բան՝ համանախագահները, և այդ թվում՝ առաջին հերթին Ռուսաստանը, ներկայումս զբաղված են թերևս մի առանցքային խնդրի լուծմամբ՝ ինչպես ապահովել ստատուս-քվոյի հարաբերական կայուն և խաղաղ կառավարում հնարավորինս երկար ժամկետով: Այդ խնդիրը նրանց առաջ է Ապրիլյան պատերազմից հետո, այդ խնդիրը մնում է Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո, երբ թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը բավականին հստակ համոզվեցին, որ Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորումը բերելու է ոչ թե, այսպես ասած, փոխզիջումային համաձայնության՝ խաղաղություն տարածքների դիմաց ադրբեջանական բանաձևով, այլ հայկական կողմի դիրքորոշումների առավել կոշտացման:

Այդ պայմաններում չի մնում այլ բան, քան գտնել կայուն կառավարման մեխանիզմներ, և այդ շրջանակում համանախագահները անշուշտ կարող են շրջանառել երկու կողմի համար էլ անցանկալի տերմիններ կամ բառակապակցություններ, արտահայտել որոշակի մտքեր: Դա փնտրտուքն է, և ամեն ինչ կախված է այն բանից, թե յուրաքանչյուր կողմ ինքը որքանով թույլ կտա դրանց հեղինակներին մտածել, որ փնտրտուքի շրջանակում դիտարկվող այս կամ այն մոտեցումը կիրառելի կամ, այսպես ասած, լիկվիդային է կոնկրետ կողմի համեմատ:

Ըստ այդմ, Բրատիսլավայում վաղը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի դիրքային և երկարաժամկետ մրցակցության հերթական ռաունդը, որտեղ առանձնակի էական որոշումներ սպասելը, թերևս, կլինի միամտություն, թեև պետք է սպասել, որ ձեռք կբերվի հեղափոխությունից հետ նկատվող իրավիճակի լարվածության էական նվազումը շարունակելու պայմանավորվածություն: Ինչու է կառավարման խնդիրը հատկապես Ռուսաստանի համար էական: Որովհետև Մոսկվան կարող է կասկածի տակ դնել ոչ միայն Հայաստանի անվտանգության ապահովման, այլ ընդհանրապես ռեգիոնալ անվտանգության և կայունության ապահովման իր դերակատարումը, էական բարդությունների առաջ կանգնելով թե՛ ռեգիոնալ և թե՛ աշխարհաքաղաքական իմաստով: Եղել է կառավարելի պատերազմի միջոցով ռեգիոնալ գերակայության կամ դիրքերի էական բարելավման հասնելու երկու փորձ՝ 2008 թվականին վրացական, 2016-ին արցախյան ուղղությամբ, և գործնականում երկու դեպքն էլ Ռուսաստանին դրել է էական խնդիրների առաջ: Մոսկվան վախենում է երրորդից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում