Զատիկի կապակցությամբ իր շնորհավորանքում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ընդգծել է, որ ուկրաինացիները երբեք չեն զիջի իրենց արժանապատվությունը և անկախությունը, շաբաթ օրը փոխանցում է կառավարության մամլո ծառայությունը:
Այս մասին է գրում korrespondent.net-ը:
«Հարգելի համաքաղաքացիներ:
Անկեղծորեն շնորհավորում եմ ձեր սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության պայծառ և հուսադրող տոնը:
Այս մեծ օրը, որը բարձրացնում է մարդուն, լուսավորում է նրա ճանապարհը և նրան հույս է ներշնչում, մենք հավատում ենք և գիտենք, որ մեր ընդհանուր տանը ամեն ինչ լավ կլինի:
Մենք երբեք չենք հրաժարվի մեր արժանապատվությունից և մեր ազատությունից, մենք կպայքարենք մեր լուսավոր ապագայի համար: Զատիկը յուրաքանչյուրիս ասում է. չարը երբեք բարուն չի հաղթում, խավարը երբեք լույսին չի փոխարինի:
Ձեզ ուրախություն, խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն եմ մաղթում:
Քրիստոս Հարյավ»,- ասվում է վարչապետի շնորհավորանքում:







































