Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը «ՆԱՏՕ-ի ևս մեկ քայլն է դեպի ռուսական սահմաններ, մոտեցում ռուսական սահմաններին»: Այսպես է կարծում Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ITAR-TASS-ը:
Պեսկովի խոսքով` ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար, քանի որ «այն չի կարող դադարել ռազմական կազմակերպություն լինելուց»: «Եվ Ռուսաստանը ստիպված կլինի անվտանգության միջոցառումներ ձեռք առնել»,- ասել է Պեսկովը:









































