Վիզե քաղաքում, որը գտնվում է բելգիական Լյեժ քաղաքի մոտակայքում, տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ երեխա և երկու մեծահասակներ են զոհվել: Այս մասին տեղական ԶԼՄ-ներին մեջբերելով՝ գրում է ITAR-TASS-ը:
Գործակալության տվյալներով՝ հրաձգության հեղինակը ուրբաթ ուշ երեկոյան տեղի սպորտդահլիճի մոտ կայանած մեքենայում նստած անծանոթն է եղել:
«37 տարեկան տղամարդն ու ինը տարեկան երեխան տեղում են մահացել: Իսկ կինը, ով երեխայի կնքամայրն է հանդիսացել, մահացել է շաբաթ առավոտյան հիվանդանոցում»,- նշում է մամուլը:
Եռակի սպանության փաստով հետաքննություն է սկսվել: Ներկա պահին «հարձակվողների քանակի, նրանց օգտագործած տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկություններ չկան»,- պատմել են տեղի դատախազությունում՝ նշելով, որ «զոհվածներից և ոչ մեկը նախկինում օրենքի հետ խնդիրներ չի ունեցել»:







































