Գվեն Ստեֆանին NBC-ի The Voice շոուում կփոխարինի Քրիստինա Ագիլերային: Ագիլերան երկրորդ հղիության մասին հայտարարել էր փետրվար ամսին, որից հետո միանգամից սկսել էին ծրագրի յոթերորդ սեզոնի նկարահանումների համար նրան փոխարինող փնտրել, գրում է spletnik.ru-ն:
Us Weekly ամսագրի աղբյուրները հաստատել են, որ Գվենի հետ պայմանագիրն արդեն կնքված է: Նրանց տվյալներով՝ երգչուհին շոուի միայն մեկ սեզոնին կմասնակցի՝ մինչև Ագիլերան վերադառնա ֆիզարձակուրդից: Չնայած որ NBC-ի պրոդյուսերները ցանկանում էին, որպեսզի Ագիլերան հղիության ժամանակ նույնպես մնա ծրագրում, երգչուհին հրաժարվել է:
Նշենք, որ The Voice-ի յոթերորդ սեզոնի նկարահանումները կսկսվեն հունիս ամսին: Բացի Գվեն Ստեֆանիից՝ ծրագրի նոր մարզիչ կդառնա Ֆարել Ուիլյամսը, ով փոխարինում է Սի Լո Գրինին: Ադամ Լիվայնը և Բլեյք Շելթոնը կշարունակեն նոր սեզոնում մարզել մասնակիցներին:








































