Իրանի բանակի գեներալ Մուհամմեդ Բագերզադեն կոչ է արել Թեհրանին մտածել ՄԱԿ-ում երկրի մեկ այլ դեսպան նշանակելու մասին, որը կփոխարինի Համիդ Աբութալեբիին, որին ԱՄՆ-ը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բագերզադեի խոսքով՝ դիվանագետը հարկ է, որ խնամի իր մորը, որը 1980-ին՝ իրաքա-իրանյան պատերազմի ժամանակ կորցրել է 2 որդիներին:
Վերջերս նշանակված ՄԱԿ-ում Իրանի հատուկ ներկայացուցիչ Համիդ Աբութալեբին չի հերքում իր առնչությունը Թեհրանում 1979-ին ամերիկյան դեսպանատունը գրավելու փաստին, սակայն ասում է, որ ընդամենը կատարել է թարգմանչի իր պարտականությունները:








































