Դքսուհի Քեթրինն ու արքայազն Ուիլյամը Սիդնեյից մեկնել են ավստրալական մեկ այլ քաղաք՝ Բրիսբեն, հայտնում է spletnik.ru-ն:
Միապետներն այցելել են «Էմբերլի» ռազմաօդային ուժերի բազա, որտեղ հանդիպել են զինվորականների ընտանիքներին, հետո էվկալիպտ տնկել՝ ծառայության ժամանակ զոհվածների հիշատակին: Քեթրինը կրել է կապույտ ծաղիկներով սպիտակ զգեստ L. K. Bennett-ից, կապույտ զամշե կոշիկներ և Oroton կլատչ:
Բրիսբենում զույգը մասնակցել է հանդիսավոր ընդունելության, որը կազմակերպել էին Քվինսլենդի իշխանությունները:
3 տարեկան երկվորյակ եղբայրներ Թոբին և Էլայջան միապետներին բումերանգ են նվիրել: Երբ Ուիլյամն այն ձեռքն է վերցրել, տղաներն ասել են. «Սա ձեզ համար չէ: Դքսուհին այն պետք է տա Ջորջին»: Ուիլյամը ժպտալով բումերանգը փոխանցել է կնոջը. «Նրանք ուզում են այն քեզ նվիրել, ոչ թե ինձ»:
Արքայազն Ջորջը դայակի հետ մնացել է Սիդնեյում:
Արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեթրինը մեկնել են Բրիսբեն
Արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեթրինը էվկալիպտ են տնկում



Դքսուհի Քեթրինը





Արքայազն Ուիլյամը








































