Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հեռուստաշոուի են մասնակցել: Ամուսինները հայտնի խոհարարական գրող Մերի Բերիի հետ զբաղվել են ամանորյա ուտեստներ պատրաստելով: Շոուից մի քանի լուսանկարներ, որը եթեր է հեռարձակվելու դեկտեմբերի 16-ին BBC հեռուստաալիքով, ամուսինները հրապարակել են իրենց Instagram-ում:
Հագնելով գոգնոցները, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին օգնում են հաղորդավարին պատրաստել տոնական ուտեստները: Ուիլյամն ու Քեյթը ուտեստները պատրաստել են բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների և կամավորների համար, որոնք աշխատելու են տոնական օրերին:

«Հրավիրում ենք բոլորին միանալու Քեմբրիջյան դքսերին և Մերի Բերիին, որոնք որոշել են տոն կազմակերպել այն մարդկանց պատվին, որոնք Ամանորը կանցկացնեն ուրիշներին օգնելով», – նկարի տակ գրել են դքսերը:
Ուտեստները պատրաստելուց հետո Ուիլյամն ու Քեյթը այցելել են Լոնդոնում անօթևանների կենտրոն, որը երկրում ամենախոշորներից մեկն է համարվում:










































