Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն պատասխանել է Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի՝ հասարակական այն կազմակերպություններին հովանավորելու վերաբերյալ պնդումներին, որոնք, իբր, հրկիզում են Ամազոնի անտառները:
Դերասանը հերքում է հրապարակել Instagram-ի իր էջում:
Ըստ ԴիԿապրիոյի, Ամազոնի ճգնաժամի ժամանակ նա աջակցություն է հայտնել Բրազիլիայի ժողովրդին, որը փորձում է փրկել երկրի մշակութային և ազգային ժառանգությունը:
«Այս անփոխարինելի էկոհամակարգերի ապագան վտանգված է, և ես հպարտորեն աջակցում եմ նրանց, ովքեր պաշտպանում են դրանք», – գրել է նա:
Դերասանը հավելեց, որ ինքը չի ֆինանսավորում այն կազմակերպությունները, որոնք «թիրախ են դարձել» անտառների դիտավորյալ հրկիզման մեղադրանքների համար:









































