Աստրախանի «Հավատարիմ ընկեր» ապաստարանի կամավորները փրկել են մի կատվի, որը սառել կպել է ջրանցքի սառույցին՝ գրում է mir24.tv/news-ը:
Անցորդները մայիսի 1-ին Նաբերեժնայա փողոցում նկատել են սառույցին կպած կենդանուն և անմիջապես զանգահարել ապաստարանի աշխատակիցներին: Կամավորները, ժամանելով այնտեղ, հատուկ պարանով փրկել են կատվին:
Կատվիկին ազատ են արձակել, քանի որ ապաստարանում տեղ ու պայմաններ չեն եղել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հայտնվել են մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել կատվին խնամելու։








































