Ֆիննական նավատորմի նորակոչիկների զվարճալի պարը վաստակել է կես միլիոն դիտում և նույնիսկ չի զայրացրել հրամանատարությանը:
Tik-Tok սոցցանցում տեղադրված կարճ տեսանյութում նավաստիները ջերմեռանդորեն պարում են Դիսնեյի մուլտֆիլմի երաժշտության ներքո՝ ներկայացնելով հայտնի անիմացիոն կերպարներ Միկի Մաուսին, Միննի Մաուսին, Գոֆիին և Պլուտոյին:
Տեսանյութը դարձել է վիրուսային, ստացել հազարավոր մեկնաբանություններ, իսկ մյուս օգտատերերը սկսել են վերբեռնել զվարճալի շարժումների իրենց վարկածները: Ամերիկացի դերասանուհի, կատակերգու և հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսը նույնպես չի դիմացել գայթակղությանը:
Տեսանյութի հրապարակումից հետո Ֆինլանդիայի ռազմական նավատորմի կողմից ուսումնասիրվել է դեպքը: Դատավճիռը մեղմ էր. տեսանյութում ոչինչ չի գտնվել, որը կարող էր սպառնալ նավատորմի անվտանգությանը: Որոշվել է, որ անհրաժեշտություն չկա հետաքննություն անցկացնելու, իսկ տեսանյութը համարվել է անմեղ և բավականին ծիծաղելի՝ հայտնում են ֆիննական լրատվամիջոցները: Պարողների հետ անց է կացվել բացատրական զրույց:







































