Friday, 03 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Վահե Գրիգորյանի հոդվածը անառարկելիորեն ապացուցում է՝ ՍԴ գործող անդամները մասնակից են եղել ՀՀ Սահմանադրությամբ ծանրագույն համարվող հանցանքի

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը բավական ծավալուն հոդվածով անդրադարձել է անցած մեկուկես տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներում Սահմանադրական դատարանի ունեցած հանցավոր դերակատարությանը և էմպիրիկ տվյալների հետազոտության, վերլուծության ու համադրման միջոցով ըստ էության ապացուցել է Սահմանադրական դատարանի ապօրինի, հակասահմանադրական դերը նախորդ երկու իշխանությունների վերարտադրության գործում:

«Սահմանադրական դատարանի կառուցած ընտրակեղծարարության ջերմոցը» հրապարկման մեջ Վահե Գրիգորյանը մանրամասնորեն ներկայացրել է ընտրողների ցուցակները գաղտնի պահելու, դրանց հրապարակման արգելքի՝ Սահմանադրական դատարանի 2003 թվականի հայտնի որոշումը և դրա ազդեցությունը հաջորդած բոլոր ընտրությունների ու հանրաքվեների վրա: Վահե Գրիգորյանը հանգամանորեն ներկայացրել է այն հանցավոր սխեման, որի միջոցով, օգտագործելով ընտրողների ցուցակները չհրապարակելու ՍԴ-ի՝ ըստ էության հակասահմանադրական ու հակաօրինական որոշումը, նախկին իշխանություններն ապահովել են ընտրություններում ընտրողների տվյալների հավելագրումները:

Մանրամասն վերլուծելով 1996 թվականից սկսած բոլոր ընտրություններում ընտրողների մասնակցության տվյալները՝ Վահե Գրիգորյանը գրում է. «Այս փաստերի արձանագրումը պատուհան է բացում անցյալ առնվազն տասնվեց տարիների՝ մութ սենյակում իրականացված ընտրական մեքենայությունների և իրողությունների բացատրության համար։ Այս ցուցանիշը՝ ազատ և թափանցիկ ընտրություններում 315.000-ից մինչև 435.000 քվեի վիճակագրական անոմալիան, չունի որևէ ողջամիտ բացատրություն»։ Ներկայացնելով այս տվյալների ու շեղումների ծագումնաբանությունը՝ Վահե Գրիգորյանը եզրակացնում է. «Այս մակարդակում, ընտրողների կամքի նկատմամբ արգելված ներգործության այլ հնարավորությունների հետ մեկտեղ, հակաժողովրդավարական հակումներ ունեցող ցանկացած իշխանական վերնախավի ձեռքում է եղել վիճակագրորեն փաստված և տարբեր գնահատականներով մինչև առնվազն 438 հազարի հասնող քվեի անվերահսկելիորեն հավելագրման հնարավորություն ընտրությունների և հանրաքվեների ընթացքում»։

Հրապարակումը, ինչպես նշեցի, բավական ծավալուն է, սակայն այն ուղղակի անհրաժեշտ է մանրամասնորեն ուսումնասիրել՝ հասկանալու համար Հայաստանի անցած մեկուկես տասնամյակների ընտրական մեքենայությունների և որպես դրա հետևանք՝ Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի կողմից իշխանության ապօրինի զավթման գենեզիսը: Վահե Գրիգորյանի վերլուծության հիմնական թեզն այն է, որ ընտրակեղծարարության այդ հրեշավոր մեքենան չէր կարող գործել առանց Սահմանադրական դատարանի գործուն մասնակցության: Հետևաբար, Սահմանադրական դատարանը իշխանության գործադիր, օրենսդիր, դատական թևերի հետ հավասարապես ուղղակի հանցակից է նախորդ մեկուկես տասնամյակում Հայաստանում կայացած ընտրությունների ու հանրաքվեների կեղծման գործում:

Եվ միանգամայն իրավացիորեն Վահե Գրիգորյանը գնահատում է. «Ավելին, հետահայաց դիտելով ՍԴ կողմից ցուցակների հրապարակայնությունն արգելելու «պատճառաբանության» թե́ իրավական, թե́ քաղաքական հետևանքային իմաստով բացարձակ սնանկությունը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարության համար ամենաբարձր հավանականությամբ հարուցած աղետաբեր հետևանքը առնվազն քննարկվող ժամանակային միջակայքում՝ առանձին վերցրած միայն այս հարցում ՍԴ-ն իր այս դիրքորոշմամբ իրեն ժողովրդավարության պաշտպանից վեր է ածել Հայաստանում ժողովրդավարության բանտապահի»։

Միանշանակ համաձայն եմ ՍԴ դատավորի այս գնահատականի հետ, ինքս էլ իմ մի շարք ելույթներում և հարցազրույցներում նշել եմ, որ Սահմանադրական դատարանը, ժողովրդավարության երաշխավորի փոխարեն, նախկին Հայաստանում ստանձնել է ժողովրդավարությունը կոպտորեն ոտնահարողի, բռնաբարողի դերը, որը գործնականում շարունակում է նաև այսօր:

Վահե Գրիգորյանի հոդվածը անառարկելիորեն ապացուցում է, որ Սահմանադրական դատարանի գործող անդամների մեծամասնությունը մասնակից է եղել ՀՀ Սահմանադրությամբ ծանրագույն համարվող հանցանքի՝ իշխանության բռնազավթման գործընթացին: Իսկ դա նշանակում է, որ գործող իշխանությունը, ժողովրդավարական Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս իշխանության առաջնային մանդատ ունեցող մարմնի՝ Ազգային ժողովի, պարտավոր է իրավաքաղաքական գնահատական տալ Սահմանադրական դատարանի այդ տարիների գործունեությանը, այդ թվում՝ ՍԴ այն անդամների գործունեությանը, որոնք կայացրել են իշխանության զավթումը լեգիտիմացնող որոշումները:

Դա է Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ իրական, խորքային ճանապարհը և ոչ թե ՍԴ դատավորներին սոցիալական երաշխիքներ առաջարկելու միջոցով նրանց հետ գործարքի գնալը, ինչպես ցանկանում է վարվել իշխանությունը վերջերս կառավարության հավանությանն արժանացած խայտառակ օրինագծով: Ինքս դեմ եմ քվեարկելու այդ օրինագծին և անելու եմ հնարավորը՝ սահմանադրական ճգնաժամին համակարգային, խորքային ու ինստիտուցիոնալ լուծում տալու համար:

https://www.facebook.com/babajanyana/posts/2887703214593720?__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում