Christe’s աճուրդի տունը Նյու Յորքում աճուրդի կհանի 16-ամյա պակիստանից իրավապաշտպան աղջկա`Մալալա Յուսուֆզայի դիմանկարը, որի հեղինակը բրիտանացի նկարիչ Ջոնաթան Իեոն է: Աճուրդը տեղի կունենա մայիսի 14-ին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Christe’s-ի ներկայացուցիչներին:
Նկարի նախնական արժեքը, որում աղջիկը պատկերված է տնային աշխատանք կատարելիս՝ 60-80 հազար դոլար է գնահատվում: Նկարիչը կտավը աճուրդի տանն է փոխանցել անվարձահատույց կերպով: Դրանից ստացված միջոցները կտրվեն իրավապաշտպանի անունով բարեգործական հիմնադրամին, որը հովանավորում է զարգացող երկրներում աղջիկների ուսումը:







































