Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ «Դեմ եմ» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին միանալն ընդամենը սեփական անձի գովազդ էր:
«Միանշանակ դա Հովիկ Աբրահամյանի կողմից իր PR ակցիան էր: Կազմակերպիչներն այս պարագայում չպետք է իրեն տային խոսք, այսինքն՝ միկրոֆոն՝ խոսելու համար, չմասնակցեին նրա PR-ին, որովհետև այսօրվա դրությամբ այդ քայլով նա, քանի որ նոր է նշանակվել, փորձեց ապահովել միմիայն իր գովազդը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:







































