Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ կառավարությունը Գերագույն ռադա է մտցրել երկրի արևելքում բողոքի ակցիայի մասնակիցների համաներման օրինագիծը: Այս մասին ասվում է Գերագույն ռադայի կայքում հրապարակված փաստաթղթում:
«Ուկրաինայի կառավարությունը Գերագույն ռադա է մտցրել օրինագիծ, որը նախատեսում է այն անձանց ազատումը քրեական հետապնդումից և քրեական պատասխանատվությունից, ովքեր մասնակցել են զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցող իրադարձություններին»,- ասվում է փաստաթղթի տեքստում:
Տվյալ հայտարարությունը հաստատել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսանդր Յացենյուկը:









































