Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ավերակների ռեկտոր ՕԵԿ-ականները. ՀԱՊԿ ակադեմիա իրականում գոյություն չունի (տեսանյութ)

Անցած տարի հունվարին ՀԱՊԿ քարտուղարության և Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև ՀԱՊԿ ակադեմիայի ֆոնդ ստեղծելու վերաբերյալ հուշագիր կնքվեց: Փաստաթուղթը կնքեցին Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Արթուր Բաղդասարյանն այն ժամանակ հայտարարեց, որ ակադեմիան կլինի «լուրջ վերլուծական կենտրոն», իսկ Նիկոլայ Բորդյուժան հավելեց, որ Ակադեմիան նախատեսված է ՀԱՊԿ և դրանից դուրս երկրներում մասնագետներ պատրաստելու համար: Դա կլինի կենտրոն, որտեղ կկրթվեն ապագա քաղաքագետներ, կմշակվեն անվտանգության ոլորտի հարցերի լուծումների վերաբերյալ առաջարկներ և կքարոզվեն ՀԱՊԿ նպատակներն ու խնդիրները:

Ակադեմիան հիմնելու համար ավելի ուշ կառավարության որոշմամբ Երևանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 հիմնական դպրոցի, որի գործունեությունն աշակերտների թվաքանակի նվազման պատճառով դադարեցվել էր, շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամին: Հերացի փողոցի վրա գտնվող դպրոցի տեղում, սակայն, ակադեմիա, գոյություն չունի՝ դիմացի պատից այն կողմ ոչ մի բան չկար:

Մեր նկարահանման պահին շինհրապարակում առանձնապես աշխատանքներ չէին կատարվում, որևէ շինտեխնիկա չկար: Տարածքում մի քանի բանվորներ էին, ովքեր հրաժարվեցին խոսել, ասացին, որ ոչնչից տեղյակ չեն, իրենց ասել են քանդել՝ իրենք էլ քանդում են:

«Բայց թե սրա ճակատագիրը ինչ կլինի՝ դեռ հայտնի չէ»,- ասաց բանվորներից մեկը՝ ակնարկելով Արթուր Բաղդասարյանի հրաժարականը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Բանվորները նաև չկարողացան ասել, թե մոտավորապես երբ է նախատեսված ավարտել շինարարությունը:

Նշենք, սակայն, որ այս տարվա փետրվարի 5-ին Երևանում Արթուր Բաղդասարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման ժամանակ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիան կգործի այս տարվա սեպտեմբերից:

Ի դեպ, չնայած ՀԱՊԿ ակադեմիայից դեռևս դիմացի պատն է միայն կանգուն, արդեն լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում, որ օրերս կոալիցիայից դուս եկած և իրեն ընդդիմություն հռչակած ՕԵԿ ղեկավար, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն է դառնալու Ակադեմիայի ռեկտորը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վայր դնելով մանդատը՝ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր էր նշանակվել ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, ով, սակայն, կարճ ժամանակ անց հրաժարվեց նաև այդ պաշտոնից՝ թերևս այն պատճառով, որ «ավերակների վրա թագավորել» հնարավոր չէր: Բայց ինչպես երևում է, հաջորդիվ Արթուր Բաղդասարյանն է դառնալու «ավերակի ռեկտորը»:

Մենք փորձեցինք ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանից պարզել, թե նախ՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Բաղդասարյանի՝ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր նշանակվելու լուրերը, ինչպես նաև՝ ի՞նչ կամ ո՞ւմ միջոցներով է ակադեմիայի շինարարությունը ավարտին հասցվելու, սակայն խոսնակն այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում