Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հաշվին է արձակուրդ ձևակերպել:
Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետը 2 օրով է արձակուրդ վերցրել՝ այսօր և վաղը: Պարոն Մարությանն իրեն հասանելիք վճարովի արձակուրդից դեռ ամբողջությամբ չի օգտվել,,- մանրամասնեց խոսնակը: Հիշեցնենք, որ քաղաքապետը տասն օր առաջ գտնվում էր երեքշաբաթյա վճարովի արձակուրդում:
Նշենք, որ ավելի վաղ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Քաղաքապետի արձակուրդի ոդիսականը
Շուրջ 10 օր է անցել, ինչ քաղաքապետը վերադարձել է իր 3 շաբաթյա արձակուրդից։ Պետք է, որ լավ հանգստացած և կազդուրված լիներ, նյարդերն էլ հանգստացած լինեին։ Այսօր քաղաքապետը կրկին արձակուրդ է մեկնել։ Տարօրինակ է!»։
Մերի Մարտիրոսյան







































