Սիրիայի Հոմս քաղաքում մզկիթի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթել, զոհվել է 14 մարդ: Քաղաքի այդ թաղամասի բնակիչներն աջակցում են երկրի կառավարությանը: Այս մասին գրում է Associated Press-ը:
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ հավատացյալները ուրաբթօրյա աղոթքից հետո լքել են Բիլալ էլ-Հասբի մզկիթը: Գործակալության տվյալներով` Սիրիայի ընդդիմությունը հաստատել է հարձակման փաստը:
Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի Հոմս քաղաքի հումանիտար իրավիճակի վերաբերյալ փակ քննարկում է անցկացրել: Հոմսում արգելափակված են հակակառավարական ուժերի մոտ երկու հազար գրոհայիններ: Դիվանագետները, սակայն, չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:










































