Թեհրանի մի շարք շրջաններում վերականգնված է շարժական ինտերնետի հասանելիությունը: Այդ մասին նոյեմբերի 27-ին հաղորդել է TASS-ի թղթակիցը:
Մասնավորապես, վերականգնված է շարժական ինտերնետի աշխատանքը իրանական խոշորագույն օպերատորի՝ Irancell-ի ցանցի միջոցով:
Նոյեմբերի 16-ին Իրանի իշխանություններն անջատել էին Համացանցը երկրում՝ հասանելիություն ապահովելով միայն առանձին առցանց ծառայությունների: Ցանցի արգելափակման որոշումն ընդունվել էր բողոքի չդադարող ակցիաների ֆոնին՝ կապված բենզինի գնի եռակի բարձրացման հետ:
Նոյեմբերի 23-ին ստացիոնար մոդեմների միջոցով գլոբալ ցանցի հասանելիությունը վերականգնվել էր Թեհրանի բնակիչների համար, սակայն շարժական ինտերնետն անհասանելի էր մնում:









































