ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Մեքսիկայի նարկոկարտելները որպես ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու ծրագրերի մասին, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի հետ հարցազրույցը:
Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է պատասխանել մեքսիկացիների դեմ ռազմական գործողությունների մասին հարցին, օրինակ՝ անօդաչուների հարվածների: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ անպայման ինչ-որ քայլեր կձեռնարկի:
Նա նշել է, որ արդեն Մեքսիկայի նախագահ Անդրես Օբրադորին օգնություն է առաջարկել հանցագործներին բռնելու հարցում, բայց նա հրաժարվել է: «Ես փաստացի նրան առաջարկեցի, որ մեզ թույլ տա մուտք գործել երկիր և մաքրել այն»,- ընդգծել է Թրամփը իր հարցազրույցում: