Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մտադիր են իրավաբանական կոմիտե ուղարկել Դոնալդ Թրամփի իմպիչմենթի շրջանակներում արված հետաքննության զեկույցը, հաղորդում է Reuters գործակալությունը: Զեկույցը կուղարկվի այն բանից հետո, երբ կոնգրեսը հաջորդ շաբաթ Վաշինգտոն կվերադառնա:
Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը հայտարարել է, որ զեկույցի ուսումնասիրումը չի կարելի հետաձգել՝ ազգի և ընտրությունների անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով:












































