Պակիստանի Իսլամաբադ քաղաքում կանանց համար նախատեսված կրոնական դպրոցի գրադարանն անվանակոչվել է Ուսամա բեն Լադենի անունով, հաղորդում է Interfax-ը:
«Գուցե ոմանց համար նա ահաբեկիչ է, բայց մենք այդպես չեն կարծում: Մեզ համար նա եղել է իսլամի հերոս»,- հայտարարել է դպրոցի ներկայացուցիչներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել անունը:
Դպրոցի գործերը վարում է իմամ Մաուլանա Աբդուլ Ազիզը: Նա եղել է տխրահռչակ Կարմիր մզկիթի շեյխը: 2007թ. այդ մզկիթ այցելող մուսուլմանները հայտարարեցին, որ որպես Պակիստանի օրենսդրություն ընդունում են շարիաթը: Արդյունքում, Պակիստանի կառավարական զորքերը գրոհեցին մզկիթը, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 100 մարդ:







































