Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Սա հեղափոխական նշանակության փոփոխություն է Զինված ուժերում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման ընթացքն ու առկա խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Մակար Ղամբարյանը, սննդի մատակարարման նոր կարգում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչները և այլ պատասխանատուներ:

«Ինչպես պայմանավորվել ենք, այսօր ևս պետք է քննարկենք մեր բանակին սննդի մատակարարման նոր կարգի հետ կապված հարցերը: Ինչո՞ւ ենք այսքան հաճախ քննարկում, որովհետև չափազանց կարևորում ենք այս պրոցեսը: Մեզ համար, կառավարության համար այն ունի շատ կարևոր նշանակություն, որպեսզի այս պրոցեսը հնարավորինս սահուն ընթացքով ընթանա և, ի վերջո, կայանա, որովհետև թույլ տվեք ասել, սա, ըստ էության, հեղափոխական նշանակության փոփոխություն է Զինված ուժերում՝ բանակում, և այդ փոփոխությունը, կարծում եմ, էականորեն փոխելու է զինծառայության գրավչությունը և բարելավելու է մեր բանակի իմիջը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:

Բայց հասկանալի է, որ այսպիսի մասշտաբային բարեփոխումները նաև շատ լուրջ և զգույշ ուղեկցման կարիք ունեն, որպեսզի մենք հընթացս մեր մատը զարկերակի վրա պահենք և փոփոխություններին տիրապետենք: Իհարկե, Պաշտպանության նախարարի հետ մեր մշտական քննարկումների օրակարգում է այս հարցը և նաև այսպիսի ֆորմատներով քննարկումները չափազանց կարևոր են, որպեսզի մենք պրոցեսը բնականոն հունով տանենք առաջ և կարողանանք մաքսիմալ տեղավորվել այն ժամանակացույցի մեջ, որն ի սկզբանե մենք մեր առաջ դրել ենք և ձևակերպել»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև Պաշտպանության նախարարը զեկուցել է սննդի մատակարարման նոր կարգի հետ կապված առկա վիճակը՝ նշելով, որ այն արդեն իսկ ներդրվել է մոտ երեք տասնյակ զորամասերում: Սննդի մատակարարման պիլոտային ծրագրի գործընթացում ներկայումս ներգրավված են մասնավոր 4 կազմակերպություններ, որոնց թիվը հաջորդ տարի շարունակելու է ավելանալ: Նախարարն ընդգծել է, որ ծրագրի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք և անդրադարձել պիլոտային ծրագրի ընթացքին, մատուցվող ծառայությունների հետ կապված առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին և հնարավորություններին:

Վարչապետը կարևորել է գործընթացի թափանցիկ կազմակերպումը և որակյալ սննդի մատակարարումը Զինված ուժերին՝ ընդգծելով, որ պետք է բացառել որևէ չարաշահում. դրանց առկայության դեպքում մոտեցումը լինելու է չափազանց խիստ:

«Սա նախադեպը չունեցող գործընթաց է, հաշվի առնելով նաև այս ծրագրի սոցիալական բաղադրիչը՝ մեր վերաբերմունքը գործընթացին պետք է լինի առավելագույնը թափանցիկ: Մենք այս ծրագիրը համարում ենք առաջնահերթություն և պետք է մինչև վերջ լինենք ծայրահեղ ազնիվ՝ զինծառայողներին որակյալ սննդով ապահովելու խնդիրը լուծելու մեջ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հանձնարարել է հետևողականորեն աշխատել առկա խնդիրների լուծման և սահմանված ժամկետներում ծրագիրն ամբողջական ու լիարժեք ներդնելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում