«Կարծում եմ՝ սա խնդիր չլուծող նախագիծ է, այն իր մեջ ունի նաև վիրավորական տարրեր կոնկրետ այն մարդկանց համար, որոնք այդ նախագծով կառաջնորդվեն և իրենց լիազորությունները վայր կդնեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի անցնելու նախագծին:
Պատգամավորի խոսքով՝ դատաիրավական բարեփոխումները ուշացել են.«Կարծում եմ՝ երբ մենք վեթթինգի սկզբունքները հրապարակեցինք, պետք էր հենց այդ ճանապարհով գնալ»:









































