«Ոչ մեկը երկու տարի առաջ չէր պատկերացնում, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի իր արժանի վայրում և մի մասը կդատվեն նրա կողքին նստած, մի մասը փախուստի մեջ կլինեն՝ կարծես խոստովանելով, որ իրենք մարտի մեկի չակերտով հերոսներն են»,-Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշաղբյուրի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նա ասաց, որ արձանագրում է, որ իրենց ուզած արագությամբ չի գնում Մարտի 1-ի գործընթացը, իրենք վստահ են, որ փաստերն այնքան շատ են, վկայություններն այնքան բազմազան ու հիմնավոր փաստաթղթավորած, որ հարկավոր է արագ անել գործընթացը։







































