Թուրք զինվորականներն առաջիկա օրերին C-400 զենիթահրթիռային համակարգերի ռադարների փորձարկումներ կանցկացնեն: Նոյեմբերի 25-ին այդ մասին հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ փորձարկումները կսկսվեն նոյեմբերի 25-ին և կանցկացվեն Անկարայի մերձակայքում: Դրա համար օդ կբարձրացվեն տարբեր օդանավեր, այդ թվում՝ F-16 կործանիչներ: Թուրք մասնագետները ցանկանում են ստուգել կապի հաստատումը զենիթահրթիռային համալիրների և ինքնաթիռների միջև, հաղորդել է ՏԱՍՍ-ը: