Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը բաց կթողնի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի «Մայնց»-ի դեմ հանդիպումը: Այդ մասին է հայտնում Bild-ը:
33-ամյա դարպասապահը վնասվածք է ստացել Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում: Գերմանացի ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք` Յուրգեն Կլոպի թիմը 2:0 հաշվով առավելության հասավ «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ և մրցաշարի եզրափակիչի ուղեգիր նվաճեց, իսկ Վայդենֆելերը մի քանի անգամ փրկեց իր թիմին գոլից:






































