Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Հարավարևելյան Ուկրաինա և Մերձդնեստր մուտքը Ռուսաստանի համար աղետով է ավարտվելու. լեհ փորձագետ

Հարավարևելյան Ուկրաինա և Մերձդնեստր մուտքը Ռուսաստանի համար աղետով է ավարտվելու: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ խոսելով Հարավարևելյան Ուկրաինայում և Մերձդնեստրում ստեղծված իրավիճակի շուրջ:

Նա նշեց, որ անկախ Մոսկվայի որոշումներից, Տիրասպոլի որոշումներից՝ Մոլդովան կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ դա մի տարածք է, որն արդեն 1990-ական թթ. չի ղեկավարվում և վերահսկվում Մոլդովայի կողմից, այնպես որ համեմատել Ղրիմի հետ, չարժե: Զաշտովտի խոսքով՝ Ղրիմը լիովին ենթակա էր Կիևյան կենտրոնական իշխանություններին, և ղրիմյան հակամարտությունը Կրեմլի կողմից արհեստականորեն հրահրված էր՝ հանրաքվեն և այն, ինչ տեղի ունեցավ հետո, այսինքն՝ առանց Կրեմլի օժանդակության, իրավիճակի արհեստական տաքացման Ղրիմում ոչինչ տեղի չէր ունենա, իսկ Մերձդնեստրն այլ է:

«Այդ տարածքը բավականին վտանգավոր ռեգիոն է: Նկատի ունեմ այն, որ այնտեղ զենքի առևտուր է գնում, որը ոչ միայն Մոլդովայի, այլև տարածաշրջանի, ԵՄ-ի համար վտանգավոր գոտի է: Այնպես որ՝ այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին Մոլդովայի շուրջ, ոչ միայն Մերձդնեստրով է պայմանավորված, բայց անջատողական հայտարարություններ են հնչում ակտիվիստների կողմից Մոլդովայում և Մոլդովայի այլ հատվածներում, ինչպես Գագաուզիան, այլ շրջաններ, բայց դրանք բոլորը արհեստականորեն են հրահրվում, որպեսզի վախեցնեն Մոլդովային և վախեցնեն մոլդովական քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք չստորագրեն ԵՄ-ի հետ ԱՀ/ԽՀԱԱԳ-ն: Ուկրաինայում իրավիճակը չափազանց լարված է, և մենք պատերազմի շեմին ենք: Եթե նույնիսկ հունիսի սկզբին այդ համաձայնագիրը ստորագրվի, դժվար է ասել, թե այս ընթացքում ինչ տեղի կունենա, ինչ տեղի կունենա Հարավարևելյան Ուկրաինայում, ինչպես կզարգանա հակամարտությունը: Եթե ՌԴ-ն վճռի մտնել Հարավարևելյան Ուկրաինա, եթե այնտեղ պատերազմ սկսվի, կփոխվի ամբողջ իրավիճակը, հիմա դժվար է ասել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»,- ասաց լեհ փորձագետը՝ շարունակելով, որ իրավիճակը կախված է Կրեմլից, թե ինչպես Կրեմլը կաջակցի անջատողականներին Արևելյան Ուկրաինայում, ՌԴ-ն կորոշի ուղարկել իր զորքերն Ուկրաինա, թե ոչ:

Դիտարկմանը, թե ԵՄ-ն այսօր հետևողի՞ դերում է, թե կան գործողություններ խնդրահարույց շրջանների անվտանգության ապահովման ուղղությամբ, արձագանքեց, ասելով, որ ԵՄ-ում չկա կոնսենսուս: «Պորտուգալիայի համար այս տարածաշրջանը հեռավոր մի բան է, իսկ Լեհաստանի համար դա մեծ խնդիր է և իր ազդեցությունն է ունենում մեր երկրի անվտանգության վրա, մենք անհանգստացած ենք և փորձում ենք ազդել մեր գործընկերների կարծիքի վրա, որպեսզի ՌԴ-ի դեմ կտրուկ միջոցներ լինեն: Պատժամիջոցներն ավելի ու կտրուկ են լինելու և դա ազդելու է ՌԴ-ի վիճակի վրա: Հարավարևելյան Ուկրաինայում ստեղծված իրավիճակը տարածաշրջանի համար աղետ է, բայց աղետ է նաև Ռուսաստանի համար, խնդիր՝ ԵՄ-ի համար»,- նշեց նա՝ ակնարկելով, որ ՌԴ-ն չի կարողանա այս քաղաքականությամբ առաջ շարժվել դեպի այլ ռեգիոններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում