Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ենթադրում եմ, որ Մոսկվան կարտահանձնի Ալրաղացի Լյովին. նա կշիռ չունի անգամ Սերժ Սարգսյանի համար

Մոսկվայի մարզում հայտնաբերվել և ձերբակալվել է «Ալրաղացի Լյով» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը։ Վերջինս Հայաստանի նախկին իշխող համակարգի օդիոզ դեմքերից էր, աղմկոտ մի շարք պատմությունների մասնակից: Լևոն Սարգսյանը Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխներից էր։

Ըստ Հայաստանի իրավապահների հաղորդագրության, ձերբակալությունը տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ջանքով: Մեծ հավանականություն կա, որ եթե Ռուսաստանի իրավապահները չցանկանային, Հայաստանի իրավապահ համակարգը հազիվ թե կարողանար Ռուսաստանում կազմակերպել Ալրաղացի Լյովի ձերբակալությունը:Արդյոք այս ձերբակալությունը Ռուսաստանի կողմից մեսիջ էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով վերջին շրջանում արևմտամետ ակտիվ գործունեություն է ցուցաբերում՝ հանդիպում է ԱՄՆ դեսպանի հետ, եվրոպական կառույցների աջակցությամբ կուսակցական համաժողովներ անցկացնում և վերջապես ելույթ ունենում ԵԺԿ համագումարում։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն այդ վարկածի հետ այնքան էլ համամիտ չէ։ Բադալյանը հիշեցնում է, որ երրորդ նախագահն ինքն է Լևոն Սարգսյանին իր շրջապատից դուրս մղել տարիներ առաջ.«Նա թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես զուտ կրիմինալ գործիչ, որը որևէ քաղաքական կշիռ չունի։Կարող ենք արձանագրել, որ սա զուտ ենթադրյալ հանցագործության դեմ պայքարի կոնտեքստում է։ Չենք կարող ասել, որ քանի որ ԵԺԿ համագումարում երրորդ նախագահը քաղաքական ինչ-որ բովանդակությամբ ելույթ ունեցավ, դրան անմիջապես հետևեց այս կալանավորումը։Ավելի շատ հակված եմ մտածել, որ ժամանակային զուգադիպություն էր։Տվյալ անձը իրենից քաղաքական ֆիգուր չի ներկայացնում, երկրորդ նախագահի հետ որևէ առնչություն չունի, երրորդ նախագահի հետ՝ նույնպես։Իհարկե կա որոշակի առնչություն Մարտի 1-ի հետ, որովհետև նա այն հայտնի օլիգարխներից էր, որ մարդկանց է դուրս բերել ցույցերը ցրելու համար, բայց այս կալանավորումը ես կդիտարկեի հանցագործության դեմ պայքարի համատեղ աշխատանք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ անտրամաբանական կլինի, եթե ռուսական կողմը քաղաքական դրդապատճառներից ելնելով նրան էլ չարտահանձնի.«Դա արդեն շատ «կզռա»։ Մի երկու-երեք հոգու չտվեց Մարտի 1-ի հետ կապված, ԴԱՀԿ նախկին պետին չտվեց երրորդ նախագահի վրա ճնշումներ գործադրելու համատեքստում, բայց տվյալ գործիչն իրենից քաղաքական կշիռ չի ներկայացնում, ոչ մեկին պետք չէ»։

Փորձագետը ենթադրում է, որ Մոսկվան կարտահանձնի Լևոն Սարգսյանին.«Եթե իրեն չհանձնելու լինեին, չէին էլ կալանավորի, մի քիչ անտրամաբանական է ստացվում։ Եթե կալանավորեն ու չհանձնեն, դա արդեն կոնկրետ գործընթաց կլինի Հայաստանի վարչապետի դեմ, բայց Ռուսաստանը լրացուցիչ զգացմունքային քայլերի չի գնա։ Իհարկե չի բացառվում, որ չհանձնեն, բայց ենթադրում եմ, որ կհանձնեն։Սպասենք ու տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան։ Իհարկե եթե չհանձեն՝ մեկ ուրիշ եզրակացություններ կարող ենք անել։Շատ մեծ հավանակությամբ նա կհանձնվի»։

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք պատահական է, որ նախկին համակարգի բոլոր օդիոզ դեմքերը՝ բացառությամբ Սերժ Սարգսյանի եղբորորդու տանիք են գտնում Ռուսաստանում, փորձագետն արաձագանքեց.«Այո՛ երրորդ նախագահի մի եղբորոդին Չեխիայում է, բայց մյուսն էլ՝ Ռուսաստանում չէ։ Ըստ որոշ լուրերի՝ նա կա՛մ Վատիկանի պադվալներում է կա՛մ Լիբանանում։ Այսինքն՝ երրորդ նախագահի բարեկամները, հակառակը, Ռուսաստան չեն գնում՝ հասկանալի պատճառներով։ Ռուսաստանում է գտնվում ՌԴ քաղաքացի և Մարտի 1-ի հետ կապ ունեցող Պաշտպանության նախկին նախարարը, Մարտի 1-ի իրադարձությունների գործով քննչական խմբի նախկին ղեկավարը, ԴԱՀԿ նախկին պետը։ Այսինքն քաղաքական ենթատեքստ ունեցող գործիչներ են այնտեղ, նախկին իշխող թիմի շատ այլ ներկայացուցիչներ այլ երկրներում են։ Միայն քաղաքական ենթատեքստ ունեցող գործիչներ են Ռուսաստանում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում