Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Ռուսաստանի և Վրաստանի փորձը լավագույն օրինակը չեն»․ ինչպես է պետք պայքարել «օրենքով գող»-երի ու «զոն նայող»-ների դեմ

Նոյեմբերի 19-ին  73 կողմ, 10 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» նկատմամբ սահմանվում է քրեական պատասխանատվություն։  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները՝ ձեռնպահ։

 

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի հետ։

 – Պարոն Գասպարյան, նախ կխնդրեմ ընդհանուր առմամբ գնահատեք օրենքի այս նախագիծը, ի՞նչ դրական և բացասական կողմեր  կառանձնացնեք։

– Քրեական ենթամշակույթի և քրեական այդ խմբերին պատժելու պրակտիկան սկսվել է դեռևս ցարական Ռուսաստանից, այնուհետև իր զարգացումն է գտել հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ 1917-1920-ական թվականներից առ այսօր պետությունները (հատկապես հետխորհրդային տարածքում) պայքարում են այդ մարդկանց դեմ, մինչդեռ քրեական աշխարհի և քրեական հեղինակությունների «սնունդը» հենց պետությունների կողմից նրանց դեմ ռեպրեսիվ պայքարն է։

Այս իմաստով, երբ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ճեպազրույցում նշեց, թե իրենք գնացել են ոչ ստանդարտ լուծման և դրա համար են բողոքները շատ, ապա ուզում եմ նախարարին հուշել, որ հակառակը՝ իրենց որդեգրածը հենց այն ամենաստանդարտ ու, ինչպես տեսնում ենք, անհեռանկար ու ապարդյուն մոտեցումն է, որն արդեն ավելի քան 100 տարեկան է։ Ավելին, նշածս ժամանակահատվածում, նույնիսկ հատուկ անվամբ պատերազմ էր հայտարարվել, որով  քրեական  ենթամշակույթի մեջ նախկինում գտնված, բայց նույն հեղինակությունների կողմից «փչացված», «մերժված» մարդկանց տրվեցին լիազորություններ՝ բառի բուն իմաստով վերացնելու «օրենքով գողերին» ու «զոն նայողներին»։ Արդարացիորեն պիտի խոստովանենք, որ այո, կարճաժամկետ լուծում, որպես այդպիսին, հաջողվեց հեղափոխականներին, այդուհանդերձ, այսօր՝ 2019թ-ին մենք նորից խոսում ենք այդ ենթամշակույթի «վերացման», արմատախիլ անելու մասին։ Ավելին, ռեպրեսիվ մեթոդները նրանց դարձրին տառապյալ (мученик), ինչը հասարակության որոշ խմբերի մոտ ձևավորեց «անարդարության» զգացում և նրանց «փրկելու» պահանջ։ Արդյունքում, այսօր ունենք այն, ինչ ունենք։

Մյուս իմաստով, ուզում եմ արձանագրել, որ հիմա  աշխարհը «հանցավորության դեմ պայքար» բառերը հաճախ փոխարինում է «հանցավորության հետ գործ ունենալ» կամ «հանցավորության հետ աշխատանք» եզրույթներով՝ գնալով պայքարի հակառակ կողմից՝ պոզիտիվ կողմից։ Աշխարհն այժմ գնում է նրան, որ բարձրացնում է սոցիալական ծառայությունների ու կրթության դերը, որովհետև պետք է պայքարել, որպեսզի ոչ թե չլինի գող Սիմոնը կամ գող Պողոսը, այլ գող Սիմոնի և գող Պողոսի  առաջացման պատճառներն է պետք հնարավորինս նվազեցնել։ Չի կարող լինել հասարակություն՝ առանց հանցավորության ու հանցավոր խմբերի, որոնք ունենում են իրենց ղեկավարները կամ լիդերները։ Սա նույնպես, սոցիալական վարքի ձև է, որն ունի իր պատճառականությունը և պետք է աշխատել հենց այդ պատճառականության հետ։

Հաջորդ իմաստով, կարևորում եմ իրավական տրադիցիայի ուժը։ Այս առումով՝ արդյունավետ չէ, երբ ամեն իշխանություն նոր  վարքատեսակներ  է  մտցնում Քրեական օրենսգրքում։ Թեպետ իմ խորին համոզմամբ՝ իրավական կամ հանցավորության ազդեցության գնահատման կամ որևէ այլ հիմնավորում չկա այս նախագծերի տակ, բայց  Ռուստամ Բադասյանն իր ելույթի մեջ, որպես հիմնավորում ու կարևորում, վկայակոչեց միջազգային փորձը՝ տալով Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի անունները։ Այս երկրները, հատկապես պատիժների կատարման համակարգերի առումով, ամենավատ օրինակներն են, որ կարող էին վկայակոչվել։ Միայն 2018թ-ին, Եվրոպայի Խորհրդի պատիժների վիճակագրական տվյալներով, բանտերի գերբնակեցման ցուցիչով Ռուսաստանն առաջին տեղում է, Վրաստանը՝ երկրորդ, իսկ աշխարհի 222 երկրների մեջ նույն ցուցիչով Ռուսաստանն առաջին քսանյակում է, իսկ Վրաստանը՝ զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը։ Աշխարհի ամենածանրաբեռնված 50 բանտային համակարգերից երկուսը մեջբերվում են որպես փորձ՝ պատիժների ցանկը համալրելու իմաստով։ Հենց Վրաստանը, քրեական ենթամշակույթին պատկանող անձանց պատժելու արդյունքում, մասսայաբար մարդկանց  «լցրեց» բանտերը և նույնը կարող է լինել մեզ մոտ։ Թեպետ, Հայաստանը երբեք աչքի չի ընկել և այսօր էլ անհամեմատելի է Վրաստանում կամ վրացի օրենքով գողերի թվաքանակի հետ։ Երբ մենք նոր վարքատեսակներ ենք մոգոնում կամ եղած վարքատեսակներին ինչ-որ նոր անուններ ենք տալիս և դրանք զետեղում ենք Քրեական օրենսգրքի մեջ, ապա  առնվազն երկու  վտանգ է առաջանում։ Առաջինն այն է, որ հաջորդ իշխանությունն էլ կարող է ուրիշ «մարտահրավերներ» տեսնել հասարակության մեջ և դրանք դարձնել արհեստական օրախնդիր, և երկրորդ՝ ՔՕ-ում  վարքատեսակների ավելացումը բերելու է «մարդկանց հետևից ընկնելուն», ինչն էլ իր հերթին հանգեցնելու է երկիրը ոստիկանական երկիր դարձնելուն և պատժողական քաղաքականության կայունացմանը։

Այսուհանդերձ, կա հարցի երկրորդ կողմը։ Միանշանակ գտնում եմ, որ այո´, քրեական ենթամշակույթի և ցանկացած «քրեական» երևույթի նկատմամբ պետությունը պետք է ունենա համարժեք վերաբերմունք։ Եվ այս իմաստով, այն հոդվածները, որոնք վերաբերում են հանցավոր խմբեր ստեղծելուն, դրանք ֆինանսավորելուն և բանդիտիզմին, ապա մեր ՔՕ-ում մենք այդ բոլոր հոդվածներն ունենք։ Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում շատ հանգիստ կարելի էր քրեական ենթամշակույթի և դրա խմբերին պատկանող մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել նաև առանց այս փոփոխությունների․ որևէ մեկն իրավապահների ձեռքերը չի կապել և չի արգելել իրենց գործառույթների շրջանակներում և իրենց ողջ գործիքակազմի միջոցով նրանց այդ պատկանելիությունն ամրագրելով թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության ընթացքում, առնվազն՝ դատախազի ճառի տեսքով՝ որպես անձի բնութագրական կայուն հատկանիշ։

– Ձեր  խոսքում անդրադարձաք  նաև Ռուսաստանի և Վրաստանի օրինակներին և այնտեղ ընդունված համապատասխան օրենքներին։ Իշխող խմբակցության պատգամավորներից ոմանք  էլ Ազգային Ժողովում օրինագծի քննարկման ժամանակ վկայաբերում էին հենց այս երկրները և նշում, որ այդ  ենթամշակույթը կրողների մեծ ներհոսք կա դեպի Հայաստան։  Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի մեր  երկիրը հնարավորինս զերծ պահենք նմանօրինակ վտանգներից ու ռիսկերից։

– Մենք դրա համար ունենք իրավապահ մարմիններ։ Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, իմ տեղեկությամբ, քրեական հեղինակությունների հատուկ բաժին է գործում, որը զբաղվում է այդ մարդկանցով։ Այս և այլ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում, նրանք կարող են չթողնել անգամ ինքնաթիռից իջնել, ոչ թե Հայաստանն իրենց համար «սխոդկայի տեղ» սարքել։ Թեպետ, նրանց հավաքի վայրը կամ հենց իրենց տեղակայումը որևէ կերպ չի անդրադառնում իրենց՝ ով լինելու ու ազդեցություն գործելու ցանկությունների վրա։

Ես դեմ եմ ՔՕ-ում նոր հոդվածներ ավելացնելուն, որովհետև քրեական իրավունքի ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ հանցագործությունները նվազեցնում են ոչ թե պատիժներ խստացումը կամ նոր պատիժների սահմանումը, այլ գործող պատիժների համակարգի անխափան կիրառումը և պատժի անխուսափելիությունը։

Անթույլատրելի է, որ  վարչապետը կառավարության նիստին կամ Ազգային Ժողովի բարձր ամբիոնից ուղիղ հորդոր տա դատարաններին, որ օրենքով գողերի տեղը բանտն է։ Իսկ ո՞վ է ասել, որ դատավորը չի կարող նրանց բոլորի նկատմամբ կիրառել ՔՕ-ի 70-րդ հոդվածը և, օրինակ, 5 տարի փորձաշրջանով թողնել հասարակությունում՝ Պրոբացիայի վերահսկողության տակ։

 – Բայց  վարչապետն իր ելույթում խոսում էր այդ արատավոր  բարքերն ու երևույթները մեր հասարակությունից արմատախիլ անելու մասին, քանի որ մտահոգության առիթ են  տալիս  դրանց  հետևանքները։

– Դա հասկանալի է և ընդունելի, բայց արմատախիլ անել չի նշանակում երկրի պետաիրավական ու արդարադատության համակարգերը ծառայեցնել միայն պատժելուն։ Չի կարելի վարչապետի  ու արդարադատության նախարարի շուրթերով հրահանգել դատարաններին  մարդկանց բանտ նստեցնել։ Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց  գողի տեղը բանտը չէ, հանցագործի տեղը հասարակությունն է, որովհետև այսօրվա բանտային համակարգը, ոչ թե զնդան է, այլ մարդուն ավելի «լավը» դարձնող օղակ։ Բանտն ընդամենը պետք է կամուրջ լինի դատապարտյալի և  հասարակության միջև, բանտը պետք է դատապարտյալին ուղղող, լավը դարձնող վերապատրաստման կենտրոն լինի, որպեսզի պատիժը կրելուց հետո նա կարողանա վերադառնալ հասարակական միջավայր, իսկ եթե սա չես կարողանում ապահովել, ապա  դա քո պետության  թուլությունն է  և չի կարելի քո ոստիկանի, քո դատախազի ու քո բանտային համակարգերի թուլության պատճառով մարդկանց բռնել ու բանտերը նստեցնելու կոչեր անել։ Ուզու՞մ եք նվազեցնել նրանց դերակատարումը, այդ գումարները ծախսեք դպրոցի ու ողջ կրթական համակարգի արդիականացման վրա, գիտությունն ու գիտնականին զարգացնելու վրա, արվեստն ու մշակույթը, ուսուցչի, վարժապետի աշխատանքը գայթակղիչ դարձնելու վրա։

 – Իսկ բանակից ինչպե՞ս վերացնել քրեական ենթամշակույթի  տարրերը, միջանձնային  բացասական հարաբերությունները, որոնք որոշ դեպքերում նաև հենց այդպիսի դրսևորումներ են կրում։

– Թող բանակը կարգավորեն, ոչ թե 18-20 տարեկան երիտասարդին, որն ուզում է օրինակ օդաչու դառնալու փոխարեն, գող Վքե դառնալ, քրեական հետապնդման ենթարկեն։ Այս համատեքստում, սակայն, կարող եմ ընդունել, որ քրեական ենթամշակույթը, օրինակ բանտում կամ բանակում տարածելը, կարող է որևէ արարք խստացնող հանգամանք դիտարկվել։ Բայց սա նույնպես տվյալ համակարգերի ղեկավարների ու աշխատակիցների գործն է։ Եթե բանտում տեսուչը կամ որևէ աշխատակից, բանակում սպան ու գեներալը առավել նվազ հեղինակություն են, քան հանցագործ աշխարհի ներկայացուցիչները, սա մեր բոլորի ու հենց իրենց խնդիրն է, որին պիտի ուշադրություն  դարձվի։ Այս համատեքստում ամենակարևոր հարցն էլ այն է, որ  նախևառաջ պետք է սկսես ընտանիքները կարգավորելուց, ընտանիքներն ամրապնդելուց, սոցիալական ծառայություններն այն ռիսկային խմբերի համար հասանելի դարձնելուց, որոնք աղքատության, ուսում չստանալու, գիրք չկարդալու, մշակույթի հետ չառնչվելու և բազմաթիվ այլ պատճառներով դառնում են հանցավորության զոհ, դառնում են նրանց որսը, դառնում են նրանց կողմնակիցը։ Հենց այստեղից սկսելով է պետք խնդիրը լուծել՝ անկախ այն հանգամանքից, որ սա ավելի աշխատատար ու ծախսատար գործընթաց է, բայց պտուղներն են քաղցր, վաղը մարդիկ հենց սրա համար են ծափ տալու ու շնորհակալություն հայտնելու իշխանությանը, ոչ թե ներկայացված դեկլարատիվ հաշվետվությունների։

 – Այսինքն կարծում եք, որ կանխարգելիչ բնույթ չի՞ կարող ունենալ այս  նախագիծը։

-Այդպիսի բան պնդելու համար պետք է ունենաս հետազոտություններ, որ այս ամենը խնդիր է Հայաստանում, իսկ իշխանությունը զուտ հայտարարում է, որ  սա  խնդիր է, որովհետև օրենքով գողերի հետ Սերժ Սարգսյանը խնջույքների է մասնակցել։ Դուք չե՞ք ուզում, մի՛ մասնակցեք ու ձեզ մոտ մի թողեք, և նրաք կդադարեն խնդիր լինել։ Այսօրվա իշխանություններն անգամ չունեն հետազոտություն, թե ասենք քանի երեխա է ուզում օրենքով գող դառնալ, մինչդեռ Վրաստանում կա այդպիսի հետազոտություն։ Ուրեմն գոնե թող բարի լինեին  ու  չալարեին ուսումնասիրել այդ հետազոտությունը, փաստարկներ ներկայացնեին, ոչ թե նոր օրենք ավելացնեն այն դեպքում, երբ  չեն  ուզում կիրառել  արդեն իսկ ունեցած  օրենքների ու հոդվածների ամբողջ դիապազոնը։

Օրենքով գողերին չեն վերացնում պատժելով, որովհետև այդ դեպքում նրան սարքում եք տառապյալ և անիմաստ շատացնում եք  նրա կողմնակիցների թիվը։ Օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարում են նրանց անտարբերության մատնելով։ Աենաբարձր պաշտոնյան, որ տվյալ անձինք պետք է տեսնեն դա իրենց թաղայինն է (կամ համայնքային ոստիկանը) ու իր տարածքի օպերը, ոչ թե նրանք այնքան կարևորվեն, որ նրանց հարցը հասնի մինչև երկրի ամենաբարձր ամբիոն ու վարչապետն անձամբ խոսի նրանց մասին ։

 – Պարոն Գասպարյան, այս ամենով հանդերձ, նորմա՞լ  է արդյոք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց այս նախագծին, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ ձեռնպահ։

-Այդ խմբակցությունների վերաբերյալ ես ավելի լավ է լռեմ ու որևէ գնահատական չտամ։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում