Սիրիայի հյուսիսում՝ Թել Աբյադ քաղաքի մերձակայքում, պայթել է ավտոմեքենայում դրված ռումբ: Առնվազն 10 մարդ զոհվել է՝ հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին (SSA) շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին:
«Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Աբյադ քաղաքում ավտոմեքենայում ռումբի պայթյունի հետևանքով տասը մարդ զոհվել է, ավելի քան 25-ը վիրավորվեվ են», – ասում է աղբյուրը:
Նրա խոսքո ՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը կարող է աճել:
Նշենք, որ Թել Աբյադ քաղաքը այժմ գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ: Այս երկրի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ահաբեկչությունը իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԲԿ) սիրիական թևի զինյալները:








































