Ուկրաինայի զինված ուժերին և սահմանապահ ծառայությանը ԱՄՆ կողմից տրվող օգնության ծավալը կազմում է 6.5 մլն դոլար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ հղում անելով պետդեպի մամլո ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆին:
Նա հստակեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերին ԱՄՆ պետդեպը կհատկացնի 3.5 մլն դոլարի տարբեր ապրանքներ՝ դեղորայք, սաղավարտներ, ջրի մաքրման համար նախատեսված սարքեր: Պենտագոնի կողմից Ուկրաինայի հատուկ ծառայությանը կհատկացվի ևս 3 մլն դոլարի սարքավորումներ՝ համազգեստ, էլեկտրաէներգիայի գեներատորներ:
«Ներկայիս հայտարարությունը մեր համագործակցության վերջը չէ»,- հավելել է Հարֆը:









































