2013-ին Քիմը նույնիսկ հրավիրված չէր, նա երեկույթին ներկայացել է որպես +1 Քանյե Ուեսթ, որն այդ ժամանակ ելույթ ունեցավ միջոցառման ժամանակ: Այդ ժամանակ նա հղի էր իր առաջին զավակով`Քորթնիով: Նրա հանդերձանքը նախագծել էր Ռիկարդո Տիշին, բայց ծաղկային տպագրություններով հագուստը միանգամից առիթ դարձավ տասնյակ մեմերի:
«Ես հղի էի: Ես աայտուցվել, ուռել էի, մտածեցի. «Իհարկե, առաջին անգամ ես ուղղակի հսկայի տեսք կունենամ»: Երբեք չէի երազել, որ կհայտնվեմ Met Ball-ում: Ես գիտեի, որ ոչ ոք, ամենայն հավանականությամբ, չի ցանկանում ինձ տեսնել այնտեղ», – ասել է նա նոր հարցազրույցում:
Քիմը պատմել է, որ զգեստը հատուկ պատրաստված էր ձգվող գործվածքից, այնպես որ հեշտ էր վերափոխել, քանի որ իր փորը մեծանում էր: Ռիկարդո Տիշը կարել էր հանդերձանքի երկու տարբերակ՝ սև և ծաղկային տպագիր: «Ռիկարդոն ասաց. «Ո՛չ, արի: Մենք պետք է փորձենք ծաղկայինը: Ես ինքնավստահ չէի ու չէի կարող կողմնորոշվել, այդ պահին ես շատ համեստ էի և պարզապես ուզում էի, որ բոլորը գոհ լինեն: Եվ նա ասաց ինձ: որ Աննա Վինտուրը շատ է ուզում , որ ես ծաղկի տպագրության մեջ լինեմ», – ասել է Քարդաշյանը: Արդյունքում, նա լաց է եղել իր տան ճանապարհին, քանի որ տեսել է, որ համացանցում բոլորն իրեն համեմատում են բազմոցի հետ, իսկ Ռոբին Ուիլյամսը նրան անվանել էր տիկին Դաութֆայր:











































