Thursday, 02 07 2026
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է բարերար Վիգեն Կարապետյանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության անդամ, ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին։

Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին 25-ամյա ակտիվ բարեգործական գործունեության համար, որի շրջանակներում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր հանրապետության մարզերում, աջակցություն է ցուցաբերվել զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին։

Իրականացված վերջին խոշորածավալ ծրագիրը Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության, «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի, Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի և «Փարոս» հիմնադրամի կողմից նախաձեռնած շարժական ատամնաբուժարանն է, որն արդեն մեկ ամիս անվճար ծառայություններ է մատուցում հանրապետության հարավարևմտյան սահմանամերձ համայնքներում և զորամասերում։

Դավիթ Տոնոյանն ու Վիգեն Կարապետյանը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը պաշտպանության նախարարության և Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության միջև։ Մասնավորապես՝ քննարկվել է շարժական ատամնաբուժարանների ծրագրի ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն արդեն հաջորդ տարի, ամռանը, Վայոց Ձորում գտնվող Սիրանույշ-Անահիտ ճամբարում ռազմաբժշկական ստոմատոլոգների համար վերապատրաստման ընդգրկուն ծրագիր իրականացնելու շուրջ, որին կմասնակցեն Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միությանն անդամակցող փորձառու ատամնաբույժները։

Արտերկրում հայանպաստ գործունեություն ծավալելու, ՀՀ զինված ուժերին, զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին աջակցելու, ինչպես նաև 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անշահախնդիր օգնության համար ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարերար Վիգեն Կարապետյանին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով։

Վիգեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պարգևատրման և իր նախաձեռնած ծրագրերին աջակցելու համար, ընդգծել, որ ՀՀ զինված ուժերին և սահմանամերձ համայնքներին իր օժանդակությունը լինելու է շարունակական։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում