Associated Press ամերիկյան տեղեկատվական գործակալությունն ընդհատել է Վլադիմիր Պուտինի «ուղիղ կապի» հեռարձակումը այն բանից հետո, երբ ռուսաստանցի քաղաքական գործիչ Իրինա Խակամադան սկսել է նախագահին հարց տալ ԱՄՆ-ի մասին։ Եթերն ընդհատվել է այն պահին, երբ Խակամադան սկսել է նախագահին ասել այն գումարի մասին, որը ԱՄՆ-ը հատկացնում է ուկրաինական ընտրություններին։ Այս մասին հաղորդել է Russia Today հեռուստաընկերությունը YouTube-ի իր տեսաբլոգում։
Մասնավորապես, Խակամադան հետաքրքրվել է, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանն առաջարկել այնպիսի տարբերակ, որի դեպքում կգտնվի կոմպրոմիս ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ կապված իրավիճակի հետ Ուկրաինայում։ «ԱՄՆ-ը տալիս է Ուկրաինային մեկ միլիարդ դոլար, որպեսզի մայիսի 25-ին անցկացվեն ընտրություններ։ Ռուսական կողմը պնդում է, որ սկզբում պետք է անցկացվի հանրաքվե ռեգիոնալացման հարցով կամ գումարում։ Ես համոզված եմ, որ եթե երկու կողմերը շարունակեն պնդել նման դիրքորոշումը, ապա պատերազմը կհորդա ամբողջ հետխորհրդային տարածք»,- նշել է նա։
Պատասխանելով հարցին՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ հետ հարաբերությունների զարգացմամբ և ամեն ինչ անելու է, որպեսզի այդ վստահությունը վերականգնվի։








































