Մեխիկոյում 87 տարեկան հասակում մահացել է ծագումով կոլումբիացի գրող, Նոբելյան միցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը: Այդ մասին հաղորդում է Foro TV-ն:
Մի քանի օր առաջ Մարկեսը դուրս էր գրվել Մեխիկոյի հիվանդանոցից, որտեղ բուժվում էր մեկ շաբաթից ավելի: Նրան հոսպիտալացրել էին թոքային ինֆեկցիայի և օրգանիզմի ջրազրկման պատճառով:









































