2013 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մեկնաբանել է իր թիմի վերջին անհաջողությունները.
«Հնարավոր է, որ մենք չեմպիոնական տիտղոսը չափազանց շուտ ենք ապահովել, և դա անդրադարձել է մեր կոնցենտրացիայի վրա: Մենք մեքենաներ չենք, մենք՝ բոլորս, մարդիկ ենք: «Բավարիա»-ի ֆուտբոլիստները նույնպես հոգնում են: Բոլորը ցանկանում են հաղթել բոլոր խաղերում, բայց դա պարզապես անհնար է:
Մենք պետք է գործենք որպես միասնական մեխանիզմ: Մենք խաղում ենք մեր և մեր երկրպագուների համար, որպեսզի վստահությունը և տեմպը բարձր մակարդակի վրա պահենք: Վերջիվերջո մենք «Բավարիա»-ն ենք, այնպես որ մեր պարտականույունն է հաղթել բոլոր խաղերում»,- Ռիբերիի խոսքերնէ մեջբերում Goal.com-ը:







































