Անցած գիշեր այս աշնան առաջին ձյունն է տեղացել Թբիլիսիի արվարձանում՝ Ծխնեթի, Կոջորի և Թաբախմելա ավաններում:
«Թբիլսերվիս գրուպ» մունիցիպալ ընկերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ մաքրելով ճանապարհներն ու տեխնիկական աղ շաղ տալով դրանց վրա:
Այսօր Վրաստանի մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը կլինի 5 աստիճան, սպասվում է ձնախառն անձրև, հաղորդել է Sputnik-ը: