Sunday, 05 07 2026
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն

Հեռացումը լրիվ ուրիշ բանի հետ է կապված, որոշումը ուրիշ պատճառով է կայացվել․ Շահեն Հարությունյանը՝ իր աշխատանքից ազատման պատճառների մասին

«Ո՛չ նկատողություն եմ ստացել, ո՛չ խիստ նկատողություն, բայց հեռացվել եմ աշխատանքից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը, ով երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 1-ից այլևս չի աշխատում ԱԺ-ում, հեռացվել է աշխատանքից։

«Հարգելի հայրենակիցներ,

տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում։ Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին։

Հ.Գ. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ՝ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե ինձ համար։ Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»,- գրել է Հարությունյանը։

Մեզ հետ զրույցում ևս Շահեն Հարությունյանը չցանկացավ խոսել հեռացման պատճառների մասին։ «Ինձ առաջարկվել է դիմում գրել, բայց չեմ գրել ազատվելու դիմում, քանի որ ինձ համար պատճառաբանությունները համոզիչ չեն եղել։ Իսկ ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ չեմ նախաձեռնի մի բան, որի հետ համաձայն չեմ։ Պատգամավորը իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ունի նոր մասնագետի կարիք։ Նման թեթև խոսակցություն եղել է, բայց հեռացումը լրիվ ուրիշ բանի հետ է կապված, որոշումը ուրիշ պատճառով է կայացվել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը Ազգային ժողովում աշխատում էր որպես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական։

Աշխատանքից հեռացվելուց հետո, սակայն, Հարությունյանը չի բողոքարկելու, չի վիճարկելու իր հեռացման հրամանը։

Շահեն Հարությունյանն ասաց, որ ինքը դեռ ուսանող է, պատրաստվում է ավարտել ուսումը, կենտրոնանալ իր ստեղծած կազմակերպության վրա, հետո նոր մտածել նոր աշխատանքի մասին: «Ամեն դեպքում պառլամենտում 10 ամիս աշխատանքը ինձ որոշակի հմտություններ տվել է, և կարծում եմ՝ առաջիկայում խնդիրներ չեն լինի»,- եզրափակեց Շահեն Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում