Հոկտեմբերի 11-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի կունենա ընկերական հանդիպում Հարավային Ամերիկայի երկու ամենատիտղոսակիր հավաքականների` Բրազիլիայի ու Արգենտինայի ընտրանիների միջև, հաղորդում է Goal.com-ը:
Այդ մրցավեճը կկայանա աշխարհի հնգակի չեմպիոնների շրջագայության շրջանակներում: Երկու հավաքականներն էլ հունիսին մասնակցելու են «Մունդիալ-2014»-ին:
Մրցաշարի տանտերերը` բրազիլացիները, հայտնվելով A խմբում, ուժերն են չափելու Խորվաթիայի, Մեքսիկայի ու Կամերունի հավաքականների հետ: Իսկ ահա արգենտինացիներին F խմբում սպասում են Բոսնիայի ու Հերցեգովինայի, Իրանի և Նիգերիայի ընտրանիները:





































