Սերգեյ Լոզնիցայի «Մայդան» ֆիլմը կցուցադրվի Կաննի 67-րդ կինոփառատոնում՝ «Հատուկ ցուցադրություն» ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Կաննի կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Տիերի Ֆրեմոյին:
«Փետրվար-մարտին Կիևում նկարահանված Լոզնիցայի ֆիլմը կցուցադրվի «Հատուկ ցուցադրություն» ծրագրում»,- ասել է Ֆրեմոն Կաննի կինոփառատոնի ծրագրին նվիրված մամլո ասուլիսում:
Ռուս-ուկրաինացի ռեժիսորի «Մայդան» վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2014թ. Կիևի Անկախության հրապարակում հայտնի իրադարձությունների ժամանակ:









































