Ինչպես գիտեք, Իսպանիայի Արքայի գավաթի խաղարկության եզրափակիչում երեկ կատալոնական «Բարսելոնա»-ն 1:2 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ռեալ»-ին:
Մրցաշրջանի առաջին տիտղոսի նվաճման կապակցությամբ Իսպանիայի գործող չեմպիոնը պաշտոնապես շնորհավորել է մադրիդյան ակումբին:
«Շնորհավորում ենք «Ռեալ»-ին Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթանակի կապակցությամբ»,- գրված է «Բարսելոնա»-ի Twitter-ի պաշտոնական էջում:






































