Գեղեցկուհի Ռիհաննան, անշուշտ, հրաշալի կազմվածք ունի:
Այն մասին, թե ինչպես է կարողանում պահպանել գեղեցիկ մարմինը, նա հաճախ պատմում է իր հարցազրույցներում՝ շեշտը դնելով դիետայի վրա, որը նրա բարեկազմության և լավ ինքնազգացողության գաղտնիքն է, գրում է viva.ua-ն:
«Առանց ճիշտ դիետայի հնարավոր չէ պահպանել կազմվածքը,- ասում է երգչուհին:- Մարզասրահում ոչ մի մարզում չի տա այնպիսի արդյունք, ինչպես ճիշտ սնվելը: Ամենակարևորն օգտակար սնունդ օգտագործելն է, որը ոչ միայն կօգնի նիհարել, այլև մարզասրահ գնալու ուժ կտա: Կարևոր է նաև չափից շատ չուտել: Իմ սննդակարգում շատ են բանջարեղենը, ձուն, խաշած միսն ու մրգերը:
Արագ սնունդը գեղեցիկ կազմվածքի գլխավոր թշնամին է, և չնայած իմ կյանքում այսքան շատ հրապույր կա՝ ես աշխատում եմ վերահսկել ինձ ու չայցելել արագ սննդի ռեստորաններ»:












































