Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է Մադրիդի «Ռեալ»-ից կրած պարտության մասին:
«Ցավալի է նման պարտությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք երկար ճանապարհ էին անցել մեզ սատարելու համար: Ներողություն եմ խնդրում, որ չկարողացանք հաղթել:
Իրադարձությունները լավագույն կերպով չեն դասավորվում, բայց մենք չենք պատրաստվում հանձնվել:
Մեր թիմը հայտնի է խփած բազմաթիվ գոլերով, որոնք հանկարծ չքացել են: Երբ մինչև մրցակցի դարպասը 25 մետր տարածություն է մնում, մեզ մոտ սկսում են խնդիրներ առաջանալ, ինչը տարօրինակ է, քանի որ նման դեպքերում խաղացողներից կեկը կարողանում է դրսևորել իր տվյալներն ու գոլ խփել:
Չեմ կարծում, որ ապագաս կախված է «Ռեալ»-ի հետ խաղի արդյունքից»,- Մարտինոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:








































