Ինչպես գիտեք, Մադրիդի «Ռեալ»-ը երեկ նվաճել է Իսպանիայի արքայական գավաթը՝ 2:1 հաշվով պարտության մատնելով «Բարսելոնա»-ին:
Մադրիդյան ակումբի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն վնասվածք ուներ և հանդիպմանը հետևում էր տրիբունայից:
Մրցավարի՝ խաղավարտն ազդարարող սուլիչից հետո պորտուգալացին հայտնվեց խաղադաշտում ու սկսեց իր թիմակիցների հետ տոնել հաջողությունը:
Ռոնալդուն չմոռացավ մոտենալ նաև մրցակցի առաջատար Լիոնել Մեսսիին:










































